Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը իր երկրի բնակչության անունից երախտագիտություն է հայտնել միջազգային օլիմպիական կոմիտեին, օլիմպիական ընտանիքին, բոլոր մարզիկներին՝ 2022թ. Պեկինի ձմեռային խաղերին աջակցելու համար:
Մարզահանդեսի կայացման համար պահանջվել է յոթ տարվա քրտնաջան աշխատանք: Չինացիները հաղթահարել են տարբեր դժվարություններ ու մարտահրավերներ: Այդ միջոցառումը իր տեղը կգտնի օլիմպիական պատմության մեջ։
Պեկինի խաղերը եղել են միլիարդավոր երկրպագուների ուշադրության կենտրոնում և դարձել պատմության մեջ ամենադիտված ձմեռային օլիմպիական խաղերը: Ստուգատեսը արժանացել է հանրության դրական գնահատականին: