Շախմատի վետերանների երկրորդ հաղթանակն աշխարհի առաջնությունում

11:26 - 26 Ապր, 2017

Հունական Հերսոնիսսոսում` Կրետե կղզում, ընթանում է շախմատի վետերանների աշխարհի թիմային առաջնությունը (22 թիմ, 9 տուր): Հայաստանի հավաքականը հանդես է գալիս 50-ից բարձր տարիքային խմբում:

Երկրորդ տուրում մեր շախմատիստները 4:0 չոր հաշվով առավելության հասան գերմանական VSG 1880 Offenbach թիմի նկատմամբ: Հաղթանակ գրանցեցին Ռաֆայել Վահանյանը, Արտաշես Մինասյանը, Կարեն Մովսիսյանը եւ Նորայր Քալանթարյանը:

Երկու տուրից հետո Հայաստանի հավաքականը 4 միավորով (7.5 անհատական միավոր) զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը:

 

Լուսանկարը` Հայաստանի շախմատի ֆեդերացիայի

Այլ նորություններ