ԽԱՂԵՐԻ ՀԻՆԳԵՐՈՐԴ ՀԱՎԱԿՆՈՐԴԸ

11:47 - 28 Սեպ, 2023

Լեհաստանը միացել է 2036թ. օլիմպիական  խաղերը հյուրընկալող երկրների  մրցավազքին: Նախագահ Անջեյ Դուդան 2023թ. Կրակովում  Եվրոպական խաղերի հաջող անցկացումից հետո է եկել նման եզրահանգման:

Լեհաստանը օլիմպիական մայրաքաղաք դառնալու համար պայքարելու է Ինդոնեզիայի,  Մեքսիկայի, Թուրքիայի և Հնդկաստանի հետ:

Լեհերը  համոզված են, որ կարող են   հաջողությամբ անցկացնել   համաշխարհային ամառային գլխավոր մարզահանդեսը:

Օլիմպիական խաղերի  մրցավայրը, ՄՕԿ –ի կանոնակարգի համաձայն,   ընտրվում է մրցումների մեկնարկից յոթ տարի առաջ:

Նշենք, որ հաջորդ  երեք օլիմպիական խաղերը  տեղի կունենան Փարիզում՝ 2024թ. , Լոս Անջելեսում՝  2028թ. և   Բրիսբենում ՝ 2032թ.: 

 

Այլ նորություններ