Ինդոնեզիան մտադիր է 2032թ․ ամառային օլիմպիական խաղերի երկիր դառնալու հայտ ներկայացնել ՄՕԿ։ Այդ նպատակով երկրի նախագահ Ջոկո Վիդոդոն նախարարների կաբինետին հանձնարարել է ստեղծել համապատասխան հանձնաժողով։
Հայտերի ընդունման քարոզարշավը դեռ պաշտոնապես չի հայտարարվել։ ՄՕԿ-ը հավանական թեկնածուներից փաստաթղթեր կընդունի միայն 2023 թ. ։
Ինդոնեզիան հաջողությամբ հյուրընկալել է 2018թ․ Ասիական խաղերը: Սա վստահություն է ներշնչում, որ երկիրը լավագույն վայր է միջազգային մարզական միջոցառումներ անցկացնելու համար, ասել է պետության ղեկավարը։
Ասիական խաղերն անցկացվել են մի քանի քաղաքներում, բայց մայրաքաղաք Ջակարտայում են կայացել հիմնական մրցումները։
Հիշեցնենք, որ Ինդոնեզիայից բացի, խաղերն ցանկություն են հայտնել Քաթարը, Գերմանիան․ ․ ․ ։
Ավստրալիայի Քվինսլենդ նահանգը նույնպես ուզում էր հայտ ներկայացնել, սակայն իշխանությունները որոշեել են դադարեցնել գործընթացը: