ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը պատվավոր մրցանակի է արժանացրել անցյալի նշանավոր բռնցքամարտիկ Աշոտ Ավետիսյանին: Նրան հանձնվել է << Վլադիմիր Ենգիաբարյան >> մեդալ:
Գործուն սպորտին հրաժեշտ տալուց հետո միջազգային կարգի սպորտի վարպետ Աշոտ Ավետիսյանը մնացել է հարազատ մարզաձևում և համալրել մասնագետների շարքը: Նա մարզչական խորհրդի անդամ է և մեծ ծառայություն ունի մեր երկրում մարզաձևի մասսայականացման ու բռնցքամարտիկների վարպետության առաջընթացի գործում:
ՀԱՕԿ լրատվական բաժին