Բաքվում շարունակվող Եվրոպական մարզական խաղերում հունիսի 17-ին մեկնարկեց ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարը, որի առաջին օրը անհաջող չէր Հայաստանի ներկայացուցիչների համար:
Առաջին օրը պայքարի մեջ մտան Գարիկ Բարսեղյանը (57կգ), Դավիթ Սաֆարյանը (65կգ) եւ Գրիգոր Գրիգորյանը (74կգ), ովքեր մեդալ չնվաճեցին: 2013թ. աշխարհի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը մեկնարկային գոտեմարտում 8:6 հաշվով առավելության հասավ մակեդոնացի Դեյան Միտրովիի նկատմամբ եւ դուրս եկավ 1/8 եզրափակիչ, որտեղ 6:8 հաշվով պարտվեց բուլղարացի Բորիսլավ Նովաչկովին: Գարիկ Բարսեղյանը 1/8 եզրափակիչում հանդիպեց բուլղարացի Վլադիմիր Դուբովին և հաղթեց 4:0 հաշվով: Քառորդ եզրափակիչում Բարսեղյանը հանդիպեց ադրբեջանցի Յաշար Ալիեւին, ում զիջեց 6:10 հաշվով: 74կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը 1/8 եզրափակիչում 8:11 հաշվով պարտվեց բուլղարացի Կիրիլ Տերզիեւին: Հայաստանի ներկայացուցիչներին հաղթած ըմբիշները չկարողացան դուրս գալ եզրափակիչ, այդ պատճառով հայ մարզիկները զրկվեցին բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում Բաքու են մեկնել նաեւ Վոլոդյա Ֆրանգուլյանը (61կգ), Մուսա Մուրթազալիեւը (86կգ) եւ Լեւան Բերիանիձեն (125կգ), որոնք պայքարի մեջ կմտնենք հունիսի 18-ին: