2026թ. Իտալիայի Միլան և Կորտինա դ’ Ամպեցցո քաղաքներում անցկացվելիք ձմեռային 25 –րդ օլիմպիական խաղերի կազմկոմիտեն հաստատել է որոշ մրցումների և արարողությունների վայրերը:
Արենա դի Վերոնայում, որը գտնվում է Լոմբարդիայի մայրաքաղաքից երկու ժամ հեռավորության վրա, տեղի կունենան խաղերի փակման և պարալիմպիկի բացման արարողությունները։
Ի դեպ, հին հռոմեական ամֆիթատրոնում, որը կառուցվել է մ.թ.ա 30թ. - ին, պարբերաբար անցկացվում են օպերային ներկայացումներ և էստրադային համերգներ։
Ձմեռային 2026թ. մարզահանդեսի բացման արարողությունը տեղի կունենա Միլանի «Սան Սիրո» ստադիոնում։
Սկի ալպինիստները, ովքեր իրենց նորամուտը կնշեն խաղերում, մեդալների համար կպայքարեն Շվեյցարիայի սահմանին մոտակա Բորմիո քաղաքում: Այնտեղ իրենց ունակությունները կդրսևորեն նաև լեռնադահուկորդները։
Դահուկավազորդները, դահուկացատկորդները, բիաթլոնիստները և չմշկորդները կմրցեն մարզասերներին հայտնի Val di Fiemme -ի ասպարեզներում:
Իտալական կողմը շարունակում է խորհրդակցությունները ՄՕԿ-ի հետ՝ մրցավայրերի որոշման հարցում: