Ավարտվեց կանանց վոլեյբոլի Հայաստանի «Պրո Լիգա 2023-2024» առաջնությունը:
36 միավորով չեմպիոնի կոչմանն արժանացավ «Վանը»: Երկրորդը ճանաչվեց ՖԻՄԱ –ն ՝ 22 միավոր, իսկ երրորդը «Ավանը»` 15 միավոր:
Առաջնության լավագույն մարզուհիներ են ճանաչվել Ելիզավետ Տոնոյանը («Վան»), Լեռնուհի Սարգսյանը (ՖԻՄԱ), Էլեն Առաքելյանը (ԲՊՀ), Սեդա Մաթևոսյանը («Ավան»), Վիկտորյա Գրաբոսկայան (Վան) և Փարիզա Գհանբառնեժադը («Վան»):