Ծանրամարտի Հայաստանի աղջիկների պատանեկան հավաքականն Օլիմպավանում նախապատրաստվում է սեպտեմբերի 23-ից 30-ը Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:
Ավագ մարզիչ Արման Ղազարյանը ՀԱՕԿ լրատվականին տեղեկացրեց, որ Պրիշտինա մեկնելու է երեք մարզիկ: 15 տարեկանների պայքարին կմասնակցեն 69 կգ քաշային Լիաննա Գյուրջյանը եւ Մարգարիտա Առաքելյանը (75 կգ), իսկ 75 կգ քաշային Աիդա Մանուկյանը հանդես կգա 17 տարեկանների առաջնությունում: