ԱՄԱՌԱՅԻՆ ԽԱՂԵՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՎ

11:47 - 08 Դեկ, 2021

Պեկինում  2022թ. կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի մասնակիցները չեն որակազրկվի և արդյունքից չեն զրկվի մրցումների ընթացքում կորոնավիրուս  հայտնաբերվելու դեպքում:  Իսկ  եթե վարակը առաջանա  մինչև եզրափակիչը, ապա  մարզիկը կամ թիմը ավտոմատ կերպով կստանան արծաթե մեդալ։ Անհատական մրցումների դեպքում կշնորհվի երկու արծաթե մեդալ:  Նման որոշում է կայացրել միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) գործկոմը:

Նույն  կանոնները գործել են ամռանը տեղի ունեցած Տոկիոյի խաղերի ժամանակ:

 

Այլ նորություններ