Ռումինիայի Մամայա քաղաքում ավարտվում է շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունը, որն անցկացվում է մինչեւ 8, 10, 12, 14, 16 եւ 18 տարիքային խմբերի պատանիների եւ աղջիկների միջեւ:
Եզրափակիչ տուրից առաջ Հայաստանի միանգամից մի քանի ներկայացուցիչ հավակնում է մեդալի: Նրանցից չորսը ներկա պահին մրցանակային եռյակում է:
Ութ տուրից հետո մեր շախմատիստներից լավագույն արդյունք ունեն.
Տղաներ.
Մ 18.Հայկ Մարտիրոսյան՝ 6 միավոր (3-րդ տեղ)
Մ 16. Շանթ Սարգսյան՝ 6.5 (3)
Մ 14. Մամիկոն Ղարիբյան՝ 6 (8)
Մ 10. Ռոբերտ Փիլիպոսյան՝ 6 (8)
Մ 8. Գագիկ Նավոյան՝ 6 (9)
Աղջիկներ.
Մ 18. Սոնյա Ասատրյան՝ 6.5 (1), Մարիամ Ավետիսյան՝ 5 (9)
Մ 16. Աննա Սարգսյան՝ 6.5 (2)
Առաջնությունը կավարտվի այսօր: