Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում հաջորդաբար անցկացվեցին հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունները:
Ավագ մարզիչներ Գագիկ Խաչատրյանի / հունահռոմեական ոճ / և Արշակ Հայրապետյանի / ազատ ոճ / սաները նվաճեցին մեկական արծաթե և չորսական բրոնզե մեդալներ:
Թիմային պայքարում նրանք զբաղեցրին դարձյալ միևնույն ՝ հինգերորդ հորիզոնականը: