Հայաստանի հինգ բռնցքամարտիկներ այսօր իրենց հերթական մրցելույթները կունենան Սոֆիայի ռինգում: Հանդիպումները վճռական նշանակություն ունեն, որովհետև յուրաքանչյուր հաղթանակ մեդալի արժեք ունի:
Եվրոպայի երիտասարդական առաջնության ծրագրով քառորդ եզրափակիչում են և կիսաեզրափակիչ մտնելու ու առնվազն բրոնզե մեդալակիր դառնալու վճռականությամբ ռինգ կելնեն Արեն Ասլամազյանը (51 կգ), որը մրցելու է ադրբեջանցի Ամին Մամաձադեի, Էրիկ Իսրայելյանը (60 կգ)՝ չեռնոգորցի Տոմիսլավ Ջինովիչի, Արթուր Մկրտչյանը (63,5 կգ)՝ անգլիացի Օսամա Մոհամեդի, Արես Հակոբյանը (67 կգ)՝ հույն Գեորգիոս Էֆթիմիադիսի և Համլետ Ադամյանը (80 կգ)՝ լատվիացի Իլյա Յուրգենոկսի հետ։
Կիսաեզրափակիչ մտնելու հույս էինք փայփայում նաև Աղվան Ալեքսանյանի / 86 կգ / և Ավետիք Հովակիմյանի / 92 կգ / հետ:Նրանք երեկ մրցեցին ու, ավաղ, պարտվեցին:
Թերևս արժե նշել , որ մասնագետների կարծիքով մրցավարները կարող էին հաղթանակը շնորհել մեր Աղվանին: