Ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ, գերծանր քաշային Գոռ Մինասյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց և ընդհանուր հաշվարկում զբաղեցրեց 4-րդ տեղը:
Գոռ Մինասյանն առաջին մոտեցման ժամանակ գլխավերևում պահեց 195 կգ, այնուհետ պոկեց 201 կգ, իսկ երրորդ մոտեցման ժամանակ բարձրացրեց 203 կգ և նվաճեց փոքր բրոնզե մեդալ: Հրում վարժությունը Մինասյանը սկսեց 234 կգ և այն հեշտությամբ բարձրացրեց: Սակայն երկրորդ և երրորդ մոտեցման ժամանակ չկարողացավ բարձրացնել 240 կգ: Երկարմարտի՝ 437 կգ արդյունքով նա զբաղեցրեց 4-րդ տեղը:
Հայաստանի հավաքականի մյուս անդամ, գերծանր Ռուբեն Ալեքսանյանը զբաղեցրեց 8-րդ տեղը:
Նա առաջին մոտեցան ժամանակ բարձրացրեց 185 կգ, այնուհետ՝ 192 կգ և երրորդ մոտեցման ընթացքում չկարողացավ բարձրացնել 196 կգ: Հրումում Ալեքսանյանն առաջին մոտեցմամբ բարձրացրեց 241 կգ: Երկրորդ մոտեցման ժամանակ Ռուբեն Ալեքսանյանը չբարձրացրեց 246 կգ ծանրաձողը և միևնույն ժամանակ վնասվածք ստացավ: Հայ ծանրորդը չկարողացավ շարունակել պայքարը: Երկարմարտի՝ 433 կգ արդյունքով նա զբաղեցրեց 8-րդ տեղը:
Այս մրցաձևում աշխարհի չեմպիոն դարձավ ռուս Ալեքսեյ Լյովչևը, ով աշխարհի ռեկորդ սահմանեց՝ հրելով 264 կգ ծանրաձողը (475 կգ):
Հյուսթոնոմ անցկացվող աշխարհի առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականն ավարտեց ելույթները: Թիմի կազմում փոքր բրոնզե մեդալ նվաճեցին Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ) և Անդրանիկ Կարապետյանը (77 կգ):
Լուսանկարը՝ Getty Images-ի:
ՀԱՕԿ լրատվություն բաժին