Հայաստանի կանանց բասկետբոլի առաջնությունում տեղի է ունեցել մեկ հանդիպում:
«Ֆոքսիսը» 66:46 հաշվով հաղթել է «Բազեին»:
Ամենաարդյունավետ խաղացողը Մերի Գրիգորյանն է («Ֆոքսիս»), որը վաստակել է 29 միավոր: Նա նաև յոթ անգամ տիրել է օղակից անդրադարձած գնդակին և կատարել չորս արդյունավետ փոխանցում: