Ճապոնացիները ենթադրում են, որ աշխարհի բոլոր երկրների և ազգային օլիմպիական կոմիտեների ղեկավարները գիտակցաբար կնվազեցնեն Տոկիոյի խաղեր մեկնող պատվիրակությունների անդամների քանակը: Առաջին հերթին նկատի ունեն ուղեկցողներին:
Կազմակերպիչները պատրաստ են յուրաքանչյուր երկրի հետ առանձին -առանձին բանակցել այդ հարցի շուրջ:
Ղեկավարները, իհարկե, կմասնակցեն մարզահանդեսի բացման և փակման արարողություններին: Ճապոնիան առանձնապես անհամբերությամբ է սպասում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցին, քանի որ հաջորդ ամառային օլիմպիական խաղերը պետք է տեղի ունենան 2024թ․ ՝ Փարիզում։