Երևանում զուգահեռաբար անցկացվեցին Հայաստանի սպորտային մարմնամարզության կանանց և տղամարդկանց առաջնությունները / 19 կին, 22 տղամարդ /:
Կանանց բազմամարտում հաղթեց Աննա Գրիգորյանը ՝ 48.8 միավոր: Երկրորդը ճանաչվեց Ինեսա Ջաղինյանը / 46, 5 /, երրորդը ՝ Մանե Պողոսյանը / 44 , 0 /:
Տղամարդկանց բազմամարտում իր բարձր կարգը հաստատեց Արթուր Դավթյանը ՝ 83, 271 միավոր: Երկրորդ տեղը գրավեց Գագիկ Խաչիկյյանը / 78, 604 / և երրորդը ՝ Արմեն Պետրոսյանը՝ / 75, 6 /:
Առանձին գործիքների վրա երկրի չեմպիոն դարձան.կանայք՝ Աննա Գրիգորյանը / հենացատկ, զուգափայտ և գերան / և Ինեսա Ջաղինյանը / ազատ վարժություններ /: Տղամարդիկ ՝ Արթուր Դավթյանը / ազատ վարժություններ, հենացատկ, զուգափայտ /, Հարություն Մերդինյանը / նժույգ թափեր / , Արթուր Ավետիսյանը / օղակներ / և Գագիկ Խաչիկյանը / պտտաձող /: