Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերի մարզավանում մարզիկների քանակը օրավուր ավելանում է: Այսօր մրցավայր մեկնեցին Հայաստանի դահուկավազորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը և Անգելինա Մուրադյանը: Նրանց այնհուետև կմիանան մեր մյուս ներկայացուցիչները: Ի դեպ, գեղասահքի պարային զույգերի մեր ներկայացուցիչներ Թինա Կարապետյանը և Սիմոն Սենեկալը մրցավայր կմեկնեն Կանադայից:
Պեկինի մարզահանդեսի մեկնարկին մնացել է չորս օր: