- Սպորտային մարմնամարզության աշխարհի երիտասարդական երկրորդ առաջնությունը նշանավորում է նոր սերնդի մուտքը մեծ սպորտ և կատարում է ևս մեկ քայլ դեպի օլիմպիական խաղեր:
Նախորդ առաջնության շնորհիվ մի խումբ մարզիկներ արդեն հաստատվել են աշխարհի առաջատարների շարքում: Չենք կասկածում, որ Անթալիայում կտեսնենք մարմնամարզիկների, որոնք հանդես կգան նաև << Փարիզ – 2024 >> օլիմպիական խաղերում, - ասուլիսում ասել է մարզաձևի միջազգային ֆեդերացիայի նախագահ, ճապոնացի Մորինարի Վատանաբեն:
Թուրքիայի Անթալիա քաղաքում վաղը սկսվող աշխարհի երիտասարդական առաջնությունում հանդես կգան 65 երկրների ավելի քան 300 մարզիկ – մարզուհիներ: Նրանց թվում են Հայաստանի չորս ներկայացուցիչներ. Էրիկ Բաղդասարյանը, Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը և Մարիետա Բուչախչյանը: