ՏԱԼԼԻՆԻ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ

10:07 - 19 Նոյ, 2021

Տալլինում  անցկացվեց գեղասահքի միջազգային մրցաշար:

Հայաստանը  ներկայացրեց մենասահորդ Սլավիկ Հայրապետյանը: Նա մեկնարկում չկարողացավ լիովին բացահայտել վարպետության իր բարձր կարգը և կարճ ծրագրում երևանցին բավարարվեց իններորդ տեղով: Այդուհանդերձ, հայ վարպետը չընկճվեց և իրեն բնորոշ մաքրությամբ ու վստահությամբ հանդես եկավ  ազատ ծրագրում ու  ճանաչվեց երկրորդը:

Ընդհանուր հաշվարկով  Սլավիկը վաստակեց 178․30 միավոր, գրավեց երրորդ տեղը և պարգևատրվեց բրոնզե մեդալով:

 

Այլ նորություններ