ՄՐՑԱՎԱՅՐԵՐԸ ԴԵՌԵՎՍ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՉԵՆ

11:26 - 11 Ապր, 2020

Եվրոպայի ֆուտբոլի  16-րդ առաջնությունը տեղի կունենա 2021թ․  հունիսի 11-ից  հուլիսի 11-ը։ Սակայն  մրցավայրերի որոշման   հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ։

Կազմակերպության 60-ամյակը նշանավորելու համար նախատեսված էր հանդիպումներն անցկացնել  եվրոպական 12 քաղաքներում:

Բացման խաղը պետք է հյուրընկալեր Հռոմը, իսկ եզրափակիչը՝ Լոնդոնը:

Մեկ  տարի հետաձգումը, սակայն, կարող է խառնել  որոշ ծրագրեր։ Կան բարդություններ կապված հատկապես այն մարզադաշտերի հետ, որոնցում պետք է  կայանային այլ ֆուտբոլային խաղեր և համերգներ։

ՈՒԵՖԱ-ն  առայժմ պաշտոնապես չի հաստատել, թե որ քաղաքներում կկայանան հանդիպումները։

Որակավորման փուլի մրցումների արդյունքներով հայտնի են դարձել եզրափակիչ փուլի 20 մասնակիցները: Մնացած 4 –ը  որոշվելու են  փլեյ – oֆի  խաղերում։

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության պատմությունում   սա հետաձգվելու  առաջին դեպքն է :

 

Այլ նորություններ