« ՄԵԿ ԱՇԽԱՐՀ, ՄԵԿ ԵՐԱԶԱՆՔ »

15:17 - 23 Հուն, 2023

Պեկինի օլիմպիական թանգարանը միացել է համաշխարհային օլիմպիական թանգարանների ցանցին:  Այն  նվիրված է 2008թ.  ամառային և 2022թ.ձմեռային օլիմպիական խաղերին:

2009թ. հիմնադրված թանգարանը տեղակայված է Թռչնաբույն կոչվող  ազգային մարզադաշտում և զբաղեցնում է 34,500 քառակուսի մետր: Ցուցանմուշները այցելուներին տանում են դեպի Պեկինի պատմությունը, սպորտային մշակույթը և օլիմպիական ժառանգությունը:

« Մեկ աշխարհ, մեկ երազանք » մշտական ցուցադրությունում ներառված են օլիմպիական  ջահեր, մեդալներ, համազգեստներ, սարքավորումներ և այլ իրեր:

Կառույցը տարեկան ընդունում է շուրջ 200 000 սովորող:

Օգտվելով  երկու օլիմպիական խաղերի թողած ժառանգությունից, թանգարանի աշխատակիցները   հույս ունեն հատկապես խրախուսել  դեռահասներին, որպեսզի նրանք զբաղվեն սպորտով և ծանոթանան օլիմպիական գաղափարներին:

 

 

Այլ նորություններ