Բանակայինների ԱԱ. Ըմբիշ Էդգար Խաչատրյանը եզրափակչում է

14:32 - 23 Սեպ, 2017

Լիտվայի Կլայպեդա քաղաքում շարունակվում է հունահռոմեական ըմբշամարտի բանակայինների աշխարհի առաջնությունը:

130 կգ քաշային կարգում Էդգար Խաչատրյանը անցել է եզրափակիչ եւ կպայքարի ոսկե մեդալի, իսկ Ռաֆայել Մանուկյանը (80 կգ) եւ Արգիշտի Աբգարյանը (85 կգ) կգոտեմարտեն երրորդ տեղի համար: Այս մասին ՀԱՕԿ լրատվականին տեղեկացրին Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից:

Բանակայինների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականն արդեն երկու մեդալ ունի: Երեկ Կարեն Ասլանյանը (66 կգ)  դարձել է չեմպիոն, իսկ Արմեն Հակոբյանը (71 կգ)` արծաթե մեդալակիր:

 

Այլ նորություններ