Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում 2-րդ է Եվրոպայի առաջնությունում:
Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում ավարտված ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հունահռոմեական ոճի հավաքականը հավաքեց 42 միավոր և զբաղեցրեց երկրորդ տեղը: Առաջին տեղում 48 միավորով Ռուսաստանի հավաքականն է, իսկ եռյակի վերջում Ադրբեջանն է:
Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում արծաթե մեդալակիրներ դարձան Արթուր Ալեքսանյանը, Ռոման Ամոյանը: Եվրոպայի չեմպիոն դարձավ Վարշամ Բորանյանը, իսկ Կարապետ Չալյանը արժանացավ բրոնզե մեդալի:
Լուսանկարներն` այստեղ
Լատվիա, Ռիգա
ՀԱՕԿ լրատվության բաժին