ՀԱՅՏԸ ԱՐԴԵՆ ՄՕԿ – ՈՒՄ Է

15:17 - 08 Նոյ, 2023

Ֆրանսիայի ազգային օլիմպիական կոմիտեն (ԱՕԿ) հայտ է ներկայացրել միջազգային օլիմպիական կոմիտե (ՄՕԿ) 2030թ. ձմեռային օլիմպիական և պարալիմպիկ խաղերն ընդունելու համար։ 

Փաստաթուղթն արդեն  ներկայացվել է ՄՕԿ:

Ենթադրվում է, որ խաղերը կանցկացվեն ֆրանսիական երկու շրջաններում՝ Օվերն - Ռոնա-Ալպեր և Պրովանս – Ալպեր - Լազուրի ափ։ 

Ֆրանսիացիները  հուլիսին  են հայտարարել  ցանկության մասին: Նախաձեռնությանը  աջակցում է այդ երկրի կառավարությունը:

2030թ.  ձմեռային մարզահանդեսն   ընդունելուն  հավակնում են նաև ԱՄՆ-ը, Շվեդիան և Շվեյցարիան։ 

2024թ.  Փարիզը կհյուրընկալի ամառային օլիմպիական խաղերը, որոնք կկայանա հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը:

Այլ նորություններ