ԱՕԿԱ – Ի ՀՈՎԱՆՈՒ ՆԵՐՔՈ

15:07 - 14 Հուն, 2022

Ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիան / ԱՕԿԱ / և Ինդոնեզիայի օլիմպիական կոմիտեն  հայտնել են , որ 2023թ.  օգոստոսի 5-12-ը Բալին կհյուրընկալի  լողափային մարզաձևերի աշխարհի երկրորդ առաջնության մասնակիցներին:

Այդ մարզական իրադարձության ավարտից հետո նույն վայրում   տեղի կունենա ԱՕԿԱ  -ի 27 –րդ  գլխավոր ասամբլեան  / օգոստոսի 13-15-ը /:

Դոհայում 2019 թ. կայացած առաջին խաղերից հետո,  համաշխարհային լողափնյա խաղերը կրկին բաց կլինեն բոլոր ազգային օլիմպիական կոմիտեների (ԱՕԿ) համար:

Անդրանիկ խաղերին մասնակցել են  97 ԱՕԿ-ների ավելի քան 1200 մարզիկ – մարզուհիներ: Նրանք հանդես են եկել 13 մարզաձևերի 14 մրցաձևերում:

Առաջիկա շաբաթներին կհրապարակվի երկրորդ խաղերի ծրագիրը:

Այդ միջոցառումն  անցկացվում է ԱՕԿԱ –ի հովանու ներքո, երկու տարին մեկ անգամ: Երկրորդ ստուգատեսը նախատեսված էր 2021 –ին , սակայն համավարակի պատաճառով  հետաձգվեց:

Դոհայում մեդալների հաշվարկով հաղթել են իսպանացիները, երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են Բրազիլիայի և Իտալիայի ներկայացուցիչները: Ընդհանուր առմամբ մեդալներ են նվաճել 40 երկրների պատվիրակներ:

 

Այլ նորություններ