Արմեն Գրիգորյան. Նվաճած մեդալները մեծ աշխատանքի արդյուքն են

14:05 - 02 Հուլ, 2019

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խորհրդական, Մինսկում Հայաստանի պատվիրակության ղեկավար Արմեն Գրիգորյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ամփոփեց Եվրոպական 2-րդ խաղերին Հայաստանի մասնակցությունը:

Ավարտվեցին 2-րդ Եվրոպական խաղերը: Հայաստանի հավաքականը 11 մեդալ նվաճեց՝ 5 ոսկե, 3 արծաթե, 3 բրնոզե: Կխնդրեմ ամփոփել Եվրոպական խաղերին Հայաստանի պարտվիրակության մասնակցությունը:

Կարծում եմ՝ բավական լավ մասնակցություն ունեցանք: Նախապատրաստական  աշխատանքները սկսել էին ամիսներ առաջ: ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանձնարարականով ստեղծվեց  աշխատանքային խումբ, որում ընդգրկված յուրաքանչյուր անձ համակարգեց է իր մասնագիտական ոլորտը՝ մարզահագուստ, դեղորայք և վիտամիններ, ԶԼՄ-ների հետ աշխատանք և այլն: Բոլոր պատասխանատուները ամիսը մեկ, երկու անգամ հավաքվում էին քննարկման  և  ըստ կատարված աշխատանքի քայլ առ քայլ գնում  էինք առաջ: Եվրոպական խաղերում 9 մարզաձևից 11 մեդալ ունեցանք, որը մեծ հաջողություն է: Այդ մեդալները պատահական չէին՝ այլ մեծ աշխատանքի արդյունք: Առաջին անգամ ենք վերադառնում Հայաստան երկնիշ թվի մեդալներով: Սա հրաշալի է:

Միայն ափսոսում եմ հեծանվորդ էդգար Ստեփանյանի համար, ով կարող էր լավ մասնակցել, բայց ձեռքի կոտրվածքը խանգարեց նրան: Շնորհավորում եմ մարզիկներին և մարզիչնրին նրանց կատարած աշխատանքի համար: Առջևում Օլիմպիական խաղերն են, որին պետք է լուրջ նախապատրաստվենք և լավ մասնակցություն ունենանք:

-Եթե 10 բալանոց սանդղակով գնահատենք Խաղերը, ի՞նչ գնահատական կտանք, որպես պատվիրակության ղեկավար:

-Կարծում եմ՝ ամեն ինչ շատ ճիշտ էր արված: Բոլոր ուղղություններով ամեն ինչ լավ էր կազմակերպված.  տրանսպորտը, ուտելիքը, պարգևատրման արարողությունը և այլն: Մարզադահլիճները շատ լավն էին՝ մեծ և բազմաֆունկցիոնալ: Բելառուսը շատ լուրջ էր նախապատրաստվել այս Խաղերն: Կգնահատեմ 10 բալ: Մինսկը կարող է ապագայում Օլիմպիական խաղերի թեկնածու քաղաք լինել:

-Իսկ հնարավո՞ր է, որ Երևանը երբևէ ունակ լինի ընդունել Եվրոպական խաղեր:

-Հնարավոր է, եթե մենք ունենանք համապատասխան մարզադահլիճներ: Կարծում եմ՝ հյուրանոցային պայմաններով ապահովված ենք, բայց մարզկան կառույցներով դեռ կաղում ենք: Մի քանի մարզական նոր կառույց է պետք, որպեսզի կարողանանք ընդունել նման մասշտաբի միջոցառումներ:

 

Այլ նորություններ