Թաեքվոնդոյի համաշխարհային ֆեդերացիան հայտարարել էր մայրցամաքային օլիմպիական վարկանիշային մրցաշարերը ապրիլից հունիս տեղափոխելու մասին։ Այնուամենայնիվ, COVID-19 –ի համաճարակը դեռևս հնարավորություն չի տալիս լիարժեք մրցումներ կազմակերպել։ Պաշտոնապես դրանց չեղյալ հայտարարման, նոր հետաձգման և մրցավայրերի մասին առայժմ չի ծանուցվում: