Միջազգային օլիմպիական կոմիտեի / ՄՕԿ / փոխնախագահ Ջոն Քոութսը ասել է, որ Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերը այս տարի անպայման տեղի կունենան: Նա հերքել է միջոցառման հերթական հետաձգման հավանականությունը:
Միջազգային օլիմպիական կոմիտեն և << Տոկիո – 2020 >> կազմկոմիտեն շարունակում են նախապատրաստական աշխատանքները և խոչընդոտներ չեն տեսնում։
Խոսելով խաղերն առանց հանդիսատես անցկացնելու տարբերակի մասին, Քոութսը շեշտել է , որ այդպիսի նախագիծ դիտարկվում է, սակայն վերջնական որոշում չկա: Դա կարող է ընդունվել մարտին կամ ապրիլին: