ՄՐՑԱԳՈՐԳԵՐԸ ՄԱՏՆՎՈՒՄ ԵՆ ՊԱՐԱՊՈՒՐԴԻ

11:17 - 06 Օգո, 2020

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի / UWW / հովանու ներքո սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին նախատեսված միջազգային մրցումները համավարակի պատճառով չեն կայանա նշված ժամկետներում։ Որոշումը կայացրել է UWW գործկոմը: Դա վերաբերում է Եվրոպայի կադետների  առաջնությանը, որը պետք է անցկացվեր  Լեհաստանում  / հոկտեմբերի 5-11-ը /  և   Եվրոպայի պատանեկան  առաջնությանը՝ Հյուսիսային Մակեդոնիայում / հոկտեմբերի 19-25-ը /։

 -  Մենք շարունակում ենք  հետևել համաճարակի ընթացքին, քանզի պատասխանատվությամբ ենք  վերաբերվում մարզիկների անվտանգությանն ու  առողջությանը: Երբ  վստահ կլինենք, որ  կարող ենք անվտանգ   մրցումներ անցկացնել , կվերսկսենք պայքարը ասպարեզներում ,  - ասել է կազմակերպության նախագահ  նախագահ Նենադ Լալովիչը:

Գործկոմի հաջորդ նիստը, որտեղ պետք է քննարկվի  մրցաշրջանի օրացուցային ծրագիրը, տեղի կունենա սեպտեմբերին: Հնարավոր է, դեկտեմբերին, Բելգրադում  նախատեսված  աշխարհի առաջնությունը տեղի չունենա։

 

Այլ նորություններ