ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՆ ՉԽԱՆԳԱՐԵԼՈՒ ՆԿԱՏԱՌՈՒՄՈՎ

11:45 - 21 Դեկ, 2020

Ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիան  / ANOC /  հայտնել է ,որ  լողափային համաշխարհային խաղերը  կանցկացվեն 2023թ․ սեպտեմբերին։ Մրցավայրը դեռևս հայտնի  չէ:

Կազմակերպության գործկոմի նոր  որոշումով  խաղերը եկող տարի դարձյալ տեղի  չի ունենա, որպեսզի ԱՕԿ –ները կենտրոնանան Տոկիոյի ամառային` 2021թ․ ու Պեկինի ձմեռային ՝ 2022թ․ օլիմպիադաների նախապատրաստության վրա։

Առաջին և առայժմ միակ  լողափային խաղերը կայացել են  2019-ի հոկտեմբերին ՝  Քաթարի Դոհայում: Մրցումներն անցկացվել են 13 մրցաձևերում և  խաղարկվել է մեդալների  38  հավաքածու։

Այլ նորություններ