ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում մեկնարկել է շախմատի Սինքֆիլդի գավաթի խաղարկությունը: Մրցաշարին մասնակցում է տասը գրոսմայստեր, այդ թվում հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը:
Առաջին տուրում Արոնյանը սպիտակներով հաղթել է Ռուսաստանի ներկայացուցիչ Յան Նեպոմնյաշչիին:
Առաջին տուրից հետո Լեւոն Արոնյանը, Մաքսիմ Վաշյե-Լագրավը եւ Սերգեյ Կարյակինը մեկական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տուրում հայ գրոսմայստերը կխաղա Ֆաբիանո Կարուանայի հետ:
Մասնակիցների կազմ. Լեւոն Արոնյան (Հայաստան), Մագնուս Կարլսեն (Նորվեգիա), Ուեսլի Սո (ԱՄՆ), Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ), Հիկարու Նակամուրա (ԱՄՆ), Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա), Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան), Սերգեյ Կարյակին (Ռուսաստան), Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) եւ Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան):
Մրցաշարը կշարունակվի մինչեւ օգոստոսի 12-ը:
Լուսանկարը` մրցաշարի պաշտոնական կայքի