Համաշխարհային հակադոպինգային կազմակերպության / WADА / 16 –րդ համաժողովը նախատեսվում է անցկացնել Լոզանում, 2021թ. մարտի 17 – 18 –ը։
Սիմպոզիումին կհրավիրվեն ոլորտի մասնագետներ, ազգային և տարածքային հակադոպինգային կազմակերպությունների, խոշոր մարզական մրցաշարերի կազմկոմիտեների, ինչպես նաև մարզիկների հանձնաժողովների ,կառավարությունների, գիտական աշխարհի և ԶԼՄ – ների ներկայացուցիչներ։
WADА –ն նաև հայտարարել է, որ շարունակում է համավարակի զարգացման մոնիթորինգ անցկացնել և ըստ իրավիճակի կորոշվի միջոցառման ձևաչափը։