Ըմբիշ Գարիկ Բարսեղյանը` Կիևի մրցաշարի բրոնզե մեդալակիր

19:11 - 13 Փետ, 2016

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամները մասնակցում են Ուկրաինայի անվանի մարզիկներին և մարզիչներին նիրված միջազգային 20-րդ մրցաշարին: 

Մրցումային առաջին օրը մրցագորգ էին դուրս եկել 57 կգ, 65 կգ, 74 կգ և 97 կգ քաշային կարգ ունեցող ըմբիշները:

Հայ ըմբիշներից միայն 57 կգ քաշային Գարիկ Բարսեղյանին հաջողվեց մրցանակային տեղ զբաղեցնել: Նա 1/8 եզրափակիչում հաղթեց ուկրաինացի Ալեքսանդր Բուլատին, քառորդ եզրափակչում առավելության հասավ ուկրաինացի Սերգեյ Ռատուշնիի նկատմամբ, սակայն կիսաեզրափակչում զիջեց կրկին ուկրաինացի ըմբիշի: Բրոնզե մեդալի համար պայքարում Բարսեղյանը հաղթեց Ուկրաինան ներկայացնող Արմեն Առաքելյանին:

Հայաստանը ներկայացնում են Գարիկ Բարսեղյանը, Գառնիկ Մնացականյանը (57 կգ), Վալոդյա Ֆրանգուլյանը (61 կգ), Դավիթ Սաֆարյանը (65 կգ), Վալտեր Մարգարյանը (70 կգ), Գրիգոր Գրիգորյանը, Վարուժան Կաջոյանը (74 կգ), Մուսա Մուրթազալիևը, Շամիր Աթյանը, Հաջիմուրադ Նուրմոգամեդովը, Սարգիս Հովսեփյանը (86 կգ), Էդգար Ենոքյանը, Անդրանիկ Գալստյանը (97 կգ) և Լևան Բերիանիձեն (125 կգ):

Մրցաշարին մասնակցում են 6 երկրի ավելի քան 100 ըմբիշ:

Մրցաշարը մեկնարկել է փետրվարի 13-ին, կավարտվի փետրվարի 14-ին:  

ՀԱՕԿ լրատվության բաժին

 

Այլ նորություններ