Հոկեյի ազգային լիգայի ղեկավարությունը տեղեկացրել է, որ իր ակումբների խաղացողները չեն մասնակցի Պեկինում 2022թ. կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերին:
Այս առթիվ մեծ ափսոսանք է հայտնել << Պեկին – 2022 >> կազմկոմիտեն:
Համաճարակաբանական հսկողության գրասենյակի ղեկավարի տեղակալ Հուանգ Չունը նշել է, որ իրենք գործադրում են բոլոր ջանքերը խաղերի ժամանակ վիրուսի բռնկումը կանխելու համար, ձեռնարկված միջոցներով նվազագույնի կհասցվի տարածման վտանգը, , բացի այդ երաշխավորվում է մարզիկների անվտանգությունն ու առողջությունը:
Տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիան իր հերթին մեկնաբանել է , որ ըմբռնումով են մոտենում որոշմանը և հույս հայտնում ,որ հոկեյիստները կմասնակցեն 2026թ. օլիմպիական մարզահանդեսին:
Հոկեյի օլիմպիական մրցաշարը NHL-ի խաղացողների մասնակցությամբ անցկացվել է 1998- 2014թթ.: Նախորդ՝ Փհենչհանի ձմեռային ստուգատեսում նրան հանդես չեն եկել: Այն ժամանակ ՄՕԿ-ը, IIHF-ն և NHL-ը չկարողացան պայմանավորվել և լիգան հրաժարվեց ընդհատել կանոնավոր մրցաշրջանը օլիմպիական մրցաշարի անցկացման ընթացքում:
Պեկինի օլիմպիական խաղերը կանցկացվեն փետրվարի 4 - 20-ը, իսկ տղամարդկանց տափօղակով հոկեյի մրցաշարը կմեկնարկի փետրվարի 9-ին։