Հրաձգության եվրոպական կոնֆեդերացիայի (ESC) գլխավոր քարտուղար, ռուսաստանցի Ալեքսանդր Ռատներն ընտրվել է կազմակերպության նախագահի պաշտոնում։
Ընտրություններն անցկացվել են Կիպրոսի Լառնակա քաղաքում:
Ռատները ութ տարի եղել է կոնֆեդերացիայի գլխավոր քարտուղարը։ 2018 թվականից նա նույն պաշտոն է զբաղեցնում նաև մարզաձևի միջազգային ֆեդերացիայում (ISSF):
Ալեքսանդր Ռատները ESC - ում փոխարինել է ՌԴ մեկ այլ ներկայացուցչի՝ Վլադիմիր Լիսինին, ով կազմակերպությունը ղեկավարում էր ավելի քան տասը տարի և այժմ հանդիսանում է ISSF-ի նախագահը:
Համաժողովի պատվիրակները հավանության են արժանացրել կազմակերպության նորացված կանոնադրությունը և ընդհանուր դրույթները։
Օրակարգում ընդգրկված էին նաև նախագահության անդամների ընտրության և մի շարք միջազգային մրցումների անցկացման վայրերի որոշման հարցերը: