Վաղը ՝ սեպտեմբերի 28-ին, Երևանում կմեկնարկի ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անվան սամբոյի միջազգային գավաթի խաղարկությունը: Մասնակիցները կպայքարեն ոչ միայն մեդալների, այլև դրամական մրցանակների համար:
Մրցաշարն առաջին անգամ տեղի է ունեցել մեկ տարի առաջ և արժանացել է հյուրերի ու մասնակիցների բարձր գնահատականին: Նրանք ցանկացել են, որ ստուգատեսը դառնա ավանդական:
Միկա մարզադահլիճը վաղը կընդունի մրցումներին հայտավորված 22 երկրների պատվիրակներին:
Մրցանակային հիմնադրամը 200 հազար ԱՄՆ դոլար է: