Այսօր Հունաստան ուղևորվեց 11 մարզիկներով համալրված Հայաստանի սամբոյի հավաքականը, որը կմասնակցի Սալոնիկ քաղաքում հոկտեմբերի 15-17-ը կայանալիք աշխարհի պատանեկան ու երիտասարդական առաջնությանը:
Պատվիրակության ղեկավարն է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը: Մրցավայր են մեկնել նաև մարզիչներ Վովիկ Խոջայանը, Էռնեստ Միրզոյանը, Հայկ Ավետիսյանը և մրցավար Ազատ Անդրյանը:
Հայտնի են մեկնարկային գոտեմարտերի օրերը : Հոկտեմբերի 15-ին մրցելույթները կսկսեն պատանիներ Արամ Խաչիկյանը /53կգ/, Աշիկ Անդրեյանը /58կգ/, Մեսրոպ Նիկոյանը /64կգ/, երիտասարդներից՝ Դավիթ Հարությունյանը /+98կգ/:
Հաջորդ օրը մրցագորգ կմտնեն պատանիներ Վիլիկ Սահակյանը /71կգ/ և երիտասարդներ՝ Դավիթ Հովսեփյանն /58կգ/ ու Արամ Աղաջանյանը /64կգ/:
Պատանիներ Գրիգոր Բեկնազարյանը /98կգ/ և երիտասարդներ Նարեկ Ամիրյանը /71կգ/, Մամիկոն Ավետիսյանը /79կգ/ և Գոռ Հարությունյանը /88կգ/ խաղարկվող մրցանակների համար պայքարի կբռնվեն հոկտեմբերի 17 –ին :
Հուսանք, որ պատվո պատվանդանին տեղ կունենան նաև մեր ներկայացուցիչները և թիմը տուն կվերադառնա մրցանակներով: