Հայաստանի տղամարդկանց բասկետբոլի Ա լիգայի առաջնության երրորդ տուրն անցկացվեց հոկտեմբերի 21-ին: ՖԻՄԱ – «Արթիկ Ման – Հոլգինգ» հանդիպումը ավարտվեց հյուրերի հաղթանակով ` 89:68: «Էրեբունի» – «Արագած» խաղում նույնպես տանտերերը ձախողվեցին և պարտվեցին 73:98 հաշվով:
«Արցախի» երրորդ տուրի հանդիպումը հետաձգվել է և այն կկայանա հոկտեմբերի 30-ին` «Ուրարտու– Վիվարոյի» հետ խաղով:
Չորրոդ տուրը կմեկնարկի հոկտեմբերի 24-ին: Օլիմպավանում ժամը 18.30-ին կսկսվի «Ուրարտու–Վիվարո» – ՖԻՄԱ մրցամարտը: Մյուս երկու հանդիպումները տեղի կունենան հոկտեմբերի 28-ին: Օլիմպավանում «Էրեբունին» կընդունի «Արթիկ Ման – Հոլգինգին» /ժամը 14 .00-ին/, իսկ «Արագածը» Միկա մարզադահլիճում `«Արցախին» /ժամը 20.30-ին/:
ՀԱՕԿ լրատվական բաժին