ՓԱՐԻԶԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է

11:44 - 24 Մար, 2021

Փարիզում   2024թ․  կայանալիք օլիմպիական խաղերի կազմակերպիչները մշակել են մթնոլորտի և բնապահպանական  ռազմավարության երեք կետեր.  գազերի արտանետումների կրճատում, աջակցություն բնության խնամքին ,պահպանությանը  և  բոլոր ռեսուրսների կենտրոնացում՝ երկարաժամկետ, գոհացնող   արդյունք ունենալու համար: 

Մթնոլորտի վնասակար արտանետումները նվազեցնելու համար նախատեսվում է  մրցասպարեզներում օգտագործել ցածր ածխածնային արտադրության սարքավորումներ և վերականգնվող էներգիայի աղբյուրներ: 

Նպատակ կա  երկրպագուներին անձնական մեքենաներից տեղափոխել հասարակական տրանսպորտ:

Ֆրանսիացիներն արդեն սկսել են բնապահպանական նախաձեռնություններին աջակցելու գործը: Քայլեր են արվում բնության նկատմամբ անհրաժեշտ վերաբերմունք ստեղծելու  համար: 

Ռազմավարության իրականացման կարևոր գործոնը  <<  Փարիզ - 2024 >> կազմկոմիտեի համագործակցությունն է ՄԱԿ-ի հետ ՝ << Սպորտը կլիմայի համար>>  նախաձեռնության շրջանակներում: 

 

 

Այլ նորություններ