Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW) հայտնում է, որ 2023թ. աշխարհի առաջնությունը կանցկացվի Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում:
Մրցավայր - երկիր դառնալու հայտ էին ներկայացրել նաև Ադրբեջանն ու Թուրքիան: Բայց քվեարկողների բացահայտ առավելությամբ հաղթել է Բելգրադը: Ի դեպ, մարզաձևի միջազգային ֆեդերացիայի նախագահ, սերբ Նենադ Լալովիչը չի մասնակցել գործընթացին:
Բելգրադյան ստուգատեսում կխաղարկվեն Փարիզի օլիմպիական խաղերի ուղեգրեր: