Լիտվայի Կլայպեդա քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ,56 կգ քաշային Սմբատ Մարգարյանը դարձել է արծաթե մեդալակիր:
Հայ ծանրորդը երկամարտում գրանցել է 241 կգ (102+139)՝ գրավելով երկրորդ տեղը:
Պոկում վարժությունում Մարգարյանը ցուցադրեց 5-րդն արդյունքը, իսկ հրում վարժությունում նվաճեց փոքր ոսկե մեդալ:
Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնությունում մեր երկիրը ներկայացնելու է նաև 94 կգ քաշային Միքայել Միքայելյանը: