Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում ընթացող մարմնամարզության աշխարհի առաջնության կանանց պայքարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Անահիտ Ասադուրյանն ավարտել է ելույթը:
Բազմամարտում 16-ամյա մարզուհին 42.965 միավորով գրավել 162-րդ տեղը:
Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի կազմում ԱԱ-ին կմասնակցեն նաև Արթուր Դավթյանը, Հարություն Մերդինյանը և Արթուր Թովմասյանը, որոնք պայքարը կսկսեն հոկտեմբերի 7-ին:
Մարմնամարզության աշխարհի առաջնությունը վարկանիշային է Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի համար: