Կանանց և տղամարդկանց շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունները կանցկացվեն 2021թ․ երկրորդ կեսին ՝ Ռուսաստանում։
Տղամարդկանց ստուգատեսի մրցանակային հիմնադրամը կկազմի 1,89 մլն դոլար, հայտնում է մարզաձևի միջազգային ֆեդերացիան / ՖԻԴԵ /։
Դա ռեկորդային գումար է նշած մրցաշարի համար։ Կանանց մրցումներում 450 հազարից հասել է 676 հազար դոլարի:
Փոփոխվել է նաև մասնակիցների թիվը․ տղամարդ ներկայացուցիչների քանակը ավելացել և 128-ից հասել է 206 –ի , իսկ կանանցը` 64-ից՝ 103 -ի:
Աշխարհի գավաթի խաղարկության երեք կին մասնակիցներ միանգամից կստանան հավակնորդների մրցաշարի ուղեգրեր։ Այն դարձյալ տեղի կունենա Ռուսաստանում ՝ 2022թ։