Ձիասպորտի միջազգային յուրօրինակ մրցաշար անցկացվեց Գերմանիայի Իստերբերգ քաղաքում:
Հայտավորվող մասնակիցները պետք է փաստեին նաև իրենց նժույգի տարիքը, որը չպիտի գերազանցեր վեց տարեկանը:
Մրցողների թվում էր նաև Հայաստանի մարզական դրոշի պատիվը պաշտպանած Ելենա Սթարը: Նա հավատարիմ մնաց իր մարզական ազգանունին, տոկոսային հարաբերությամբ, գեղավարգում վաստակեց բոլորից բարձր ՝ 81 միավոր, գրավեց առաջին տեղը և ճանաչվեց մրցաշարի հաղթող:
Ասենք նաև, որ այդ ստուգատեսը օլիմպիական վարկանիշային չէր: