ՄԵԿԴԱՐՅԱ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

11:57 - 24 Հուլ, 2023

ՄՕԿ –ի « Օլիմպիական  տեսություն »  պարբերականը   կազմակերպության  պաշտոնական ամսագիրն է։ Այն հրատարակվում է տարին երկու անգամ՝ անգլերեն, ֆրանսերեն և իսպաներեն լեզուներով:

Ամսագրում  ներկայացվում են   պաշտոնական նորություններ, տեղեկատվություն, օլիմպիական  շարժմանը  վերաբերող թեմաներ և այլն: 

Վերջին հրատարակությունը նվիրված է  փարիզյան խաղերին:  « Փարիզն - այն ժամանակ և հիմա » վերնագրի ներքո հրապարակումը ներառում է 1924թ. Փարիզի խաղերի  հետահայաց ցուցադրությունը և  անդրադառնում է ապագային՝   ազդարարելով  որպես խաղերի  նոր դարաշրջանի սկիզբ:  

Հրատարակությունում մեծ տեղ է հատկացվել  գալիք օլիմպիական խաղերի   նախապատրաստական աշխատանքներին, առաջացած  մարտահրավերներին և այլն:

 

Այլ նորություններ