Միջազգային օլիմպիական կոմիտեն / ՄՕԿ / Տոկիոյում ավարտված ամառային օլիմպիական խաղերում կիրառված հակահամաճարակային ձևաչափը արդյունավետ է համարել: Նույն ծրագիրը կգործի նաև Պեկինում 2022թ. կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերում:
Ամենակարեւորը մարզիկների առողջությունն է, որ նրանք պաշտպանված և ապահով լինեն: Ի վերջո, մարզահանդեսի գլխավոր հերոսները մասնակիցներն են, ուստի առաջին հերթին պետք է հաշվի առնվեն նրանց շահերը: