Ծաղկաձորում ավարտվում է «Ծաղկաձոր օփեն» շախմատի միջազգային մրցաշարը: Գլխավոր A խմբում (69 մասնակից) յոթ տուրից հետո 6-ական միավորով առաջատարներ են Վիտալի Բերնասդկին (Ուկրաինա) եւ Մարին Բոսիոսիչը (Խորվաթիա):
Ութ շախմատիստներ, այդ թվում Հայաստանի ներկայացուցիչներ Տիգրան Պետրոսյանը (4-րդ տեղ լրացուցիչ գործակիցներով), Ռոբերտ Հովհաննիսյանը (5-րդ) եւ Արամ Հակոբյանը (8-րդ), 5-ական միավորով բաժանում են 3-10-րդ տեղերը:
Այսօր կկայանա ութերորդ տուրը: «Ծաղկաձոր օփենը» կավարտվի դեկտեմբերի 1-ին:
Լուսանկարը՝ մրցաշարի պաշտոնական կայքի