Տեղի ունեցան կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան հանդիպումները:
Շվեդիայի «Կալմարի» հետ պատասխան խաղը տեղի ունեցավ Աբովյանում: Ինչպես արտագնա մրցամարտում, այնպես էլ սեփական հարկի տակ, գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի սաները մրցակցին հաղթեցին 2 : 1 հաշվով և մտան երրորդ փուլ:
Մեր թիմի մրցակիցն է Նորվեգիայի «Բոդե-Գլիմտը»:
Մեր մյուս երեք ակումբները / «Ուրարտու», «Արարատ-Արմենիա», «Ալաշկերտ» / երկու հանդիպումների արդյունքով զիջեցին մրցակիցներին և դուրս մնացին պայքարից: