ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԱՄԲԻՍՏՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

11:47 - 16 Դեկ, 2020

Սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունը  կանցկացվի Մոսկվայում, դեկտեմբերի 18 -19-ը։ Մրցաշարը նվիրված է  մարզաձևի հիմնադիրներից ռուս Անատոլի Խառլամպիևի հիշատակին։ Միջոցառումը  հասկանալի պատճառով կկայանա  առանց հանդիսականի։

Մեդալները կխաղարկվեն  տղամարդկանց, կանանց և մարտական սամբոյում: 

Գավաթի առաջին խաղարկությունը  տեղի է ունեցել 1980 թվականին ,իսկ 1983 –ից  հաղթողներին շնորհվում է միջազգային կարգի սպորտի վարպետի կոչում: 

Այդ մրցաշարին ավանդաբար մասնակցում են  Հայաստանի պատվիրակները։

Մարզաձևի հանրապետական ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանն ասաց, որ Մոսկվա մեկնող Հայաստանի պատվիրակության անդամներից 10 - ը մարզիկներ են։ Հավաքականի գլխավոր մարզիչ Վովիկ Խոջոյանի ղեկավարած մարզչական խումբը  մրցագորգ կուղեկցի կամային լավ հատկանիշներով օժտված վարպետների։ Այդպիսիք են աշխարհի,Եվրոպայի առաջնությունների հաղթողներ և մրցանակակիրներ Տիգրան Կիրակոսյանը, Դավիթ Գրիգորյանը, Գրիգոր Մխիթարյանը, մյուսները։

Հուսանք, որ  մեր սամբիստները մոսկովյան ստուգատեսում դարձյալ կշարունակեն մարզաձևի հայրենական դպրոցի  բարի ավանդույթները։

 

Այլ նորություններ